Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՛վ Հայ, քո ցավով արդեն մաշեցա,
Ոչինչ փրկություն ցավիդ չըտեսա։

460 Բայց իրավի է. ոչինչ անապատ
Չէ կարող թեքել պտուղ անարատ.
Հառաջ պիտո է նորան բարվոքել,
Եվ ապա առատ հունձի սպասել։

Որքան ցանել ես, նույնքան կըհնձես.
465 Այս մի օրենք է համաշխարհական,
Ձո՛ր է, ցամա՛ք է Հայի ասպարեզ,
Եվ դեռ չի ծաղկել Ծառը գիտության։

Ուսման սերն է, որ մեզ մշակում է
Մտավոր դաշտը, հոգու անդաստան,
470 Եվ առանց ուսման մեր կյանքը նույն է,
Թե անշարժությամբ կապված գերեզման։

Ուրեմըն ուսի՛ր, ուրեմն մտածի՛ր,
Քննի՛ր խնդիրքդ խորին հայացքով.
Իրական կյանքը իմաստասիրի՛ր,
475 Ասածդ հաստատի՛ր հազար փորձերով։

Մեծ օգուտ ունիս և մեծ հետևանք,
Եթե ասածիդ գործը հառաջե.
Գո՛րծ այսուհետև, գո՛րծ և աշխատանք,
Ասածըդ գործը թո՛ղ վարձատրե։

480 Ես շատ խոսեցի, բայց քիչ գործեցի,
Գուցե, խոսքերըս ունայն գնացին.
Աստված տա, որ սիրտս նոր հուսով լցվի.
Այդ օրից կյանքըս կըտամ ես գործին։

Առատ է հունձը լուսավորության,
485 Բայց մեք մշակներ չունինք հնձելու,