Որ այսօր մի ծանր և մի հավերժ քուն
Ամփոփե ձեր փառք դագաղի փշով։
III
25
Ահա՛ ձեր զենքի մեծ հանդիսարան,
Ուր ժողովելով վառ լեգեոններ,
Կամեիք նվաճել զորավոր Տիգրան
Եվ նորա վերա տարածել ստվեր։
Այստեղ Միհրդատ խորտակված թույնով, 30
Այնտեղ Բարզափրան հաղթության փողով,
Այստեղ դուք իշխան և հրամայող.
Բայց այժըմ տեսե՛ք... բլուրներ բարձրացած,
Շիրիմներ ճնշված... այստեղ և՛ հաղթող,
Ե՛վ տեր, և՛ ծառա մի հողով ծածկված, 35
Ե՛վ Հայն, և՛ Պարթև, և՛ Հռոմայեցին
Նո՜ւյն անարգ կորուստը ընդունեցին։