Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՋՈԻՅՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԵՏ
(Նվեր Կ. Սադունյանցին, ուսանողին Մոսկովական
կայսերական համալսարանի)



Վերջին անգամ ես ճեմում եմ —
       Քո ծաղկազարդ ափերում,
Վերջին անգամ ես շրջում եմ
       Քո բարետես վաչքերում։
5 Հեռանում եմ ես քեզանից
       Դեպի հեռու երկիրներ,
Թողում եմ քեզ արտասվալից,
       Խոսք մի տալով ողբանվեր։
Որ ես երբեք չեմ մոռանալ
       10 Քեզ, քո դաշտերն սիրելի,
Որ քո խնամք չեմ ուրանալ,
       Խնամք ասեմ մայրենի։
Այլ հանապազ քեզ կառաքեմ
       Որդիական նամակներ,
15 Եվ ստեպ-ստեպ քեզ կնվիրեմ
       Մխիթարական իմ ժամեր։
Քասա՜խ, Քասա՜խ, իմ սիրելի,
       Քասախ պայծառ, պերճապսակ։
Վերջին անգամ ահ ողբալի
       20 Խմում եմ ջուրդ անուշակ։
Ո՜հ, աստվա՜ծ իմ, ընչո՞ւ համար
       Պատկերահան չեմ եղած,