Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երգ ըստ եղանակին՝
Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընամ եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց միջում պըտրում եմ:
Երկի՜ր, երկի՜ր, բերանդ բա՛ց,
Լսի՛ր ձայնիս ողբանվեր,
Դո՛ւրս վազեցե՛ք շուտընթաց
Սրտյա, ուժեղ քաջ Հայեր։
5
Իսկ դու, երկի՜նք, պատառվի՛ր,
Թո՛ղ ի ջան են փութապես
Սուրբ գնդեր մեր խաչակիր,
Թո՛ղ մտանեն մեծ հանդես։
Ելե՛ք, ելե՛ք, խնդրում եմ,
10
Ախոյաններ հայրենյաց,
Առե՛ք սուրեր, աղաչեմ,
Դեմ վազենք մեր թշնամյաց։
Ջարդուփըշուր, կտոր-կըտոր,
Առնենք նոցա սրերը
15
Եվ հաղթությամբ փառավոր
Տրվենք նոցա չար զորքը:
|
|