Լուռ սենեկիս մեջ, ես կես գիշերին 50
Նստած միայնակ, սովոր եմ քննել
Այսպիսի հարցեր, բայց միշտ վշտագին,
Ելք չգտնելով, տխուր եմ մնացեք.
Այս մտածմունքով իմ նվիրական
Եվ այս հոգևոր ցավի կսկիծով, 55
Կարծեմ, կիջանե՛մ հավերժ գերեզման,
Մի բարի վիճակ մարդին ցանկալով.
Ես հավատում եմ, ես հաստատում եմ,
Որ սեփական էր այդ վիճակ մարդին,
Եվ գալու է ժամ, երբ ուրախադեմ 60
Նախանձելու չէ՛ այլ նա դրախտին։