Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

III


25 Թո՛ղ Քաջք, ո՛վ Մասիս, չթևապարեն,
Որպես այցելու քո քարայրներին,
Թո՛ղ մուզաները բնակիչ չլինեն
Անմարդաբնակ քո մութ խորշերին.
Թո՛ղ այսուհետև, թողած բոլորից,
30 Մերկանդամ մնաս քո նախնի փառքից,
Ծունըր խոնարհած՝ ես ինձ բախտավոր
Այժմ կարծելով, քան մի այլ երգիչ,
Քեզ հարկ եմ տալի, դու մինչև այսօր
Սովոր ես ազդել հմայքդ թովիչ։
35 Եվ թոթովում եմ, որպես երեխա.
«Քե՛զ, Ազա՛տ Մասիս, վերջապես տեսա»։

IV


Տեսա ահավոր քո ստորոտներ,
Ամպի մեջ կորած քո ցոլուն կատար.
Ե՛վ առողջացան քնարիս լարեր,
40 Ե՛վ քեզ երգ հյուսեց խոսքերով հարմար
Որքա՛ն երկյուղած զգացմունքներով.
Աղոթք շրթունքին, դողդոջ ոտներով
Մոտեցել է քեզ Հայ ազդի որդին,
Որպես այցելու խեղճ Արտավազդին։
45 Կրծեցե՛ք, շներ, ժանգոտ շղթաներք
Թող լույս տեսանե անիծյալ ժառանգ[1].

  1. Մեր պատմության մեջ կարդում ենք հետագա ավանդությունը, երբ
    Արտավազդ II-ը, ընդունելով թագավորության կառավարությունը, սկսեր
    գանգատել յուր հոր՝ Արտաշես Երկրորդի դեմ, ասելով. «Ես ինչպե՞ս թագավորեմ ավերակներին» (որովհետև. Արտաշեսի մահին շատերը ևս մեռցրին յուրյանը ըստ սովորության), այս պատճառով հանգուցյալ Արտաշես
    անիծեց Արտավազդը և ասաց. «Որս գնալու ժամանակ թող քեզ բռնեն
    Քաջերը (չար ոգի, դև), տանեն Մառիս սարի վերա, այնտե՛ղ մնաս միշտ