Հա՛մր է լեզուս, որպես գիշերով
Երկնքի կայքր և տարածություն.
Ես մտածում եմ երկյուղած սըրտով,
Եվ հետզհետե՛ խորհրդածություն։ 5
Ամեն տեղ կյանք է, ուր և անկանի
Քո տեսությունը։ Լեռների շղթան,
Ծաղկազարդ բլուրներ, ժողովք ջրերի,
Ձեզ քարոզում են փառքը բնության.
Եվ շշնջում են մի խորհրդավոր 10Զորության վերա, և չես շոշափում
Այդ զորությունը, միայն հոգևոր
Քննության առջև՛ է ներկայանում։
II
Մի անեզըրական անվերջ զորություն
Տիրում է մարդուս այդ րոպեին, 15
Նա տեսանում է այն ճշմարտություն,
Որ ավանդեցավ դարերից դարին.
Այն սուրբ Գաղափարն Արարչագործության, Դաշնավոր հյուսած գեղեցկության հետ.