Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԵՑՑԵ՛ ՍՈԻՐԲ ԳՈՐԾԸ



Եվ ես երբեմն երգում էի
       Անհոգ քնարիս յարերով
Գեղեցկություն միայն սերի,
       Վառված նորա հուզմունքով։

5 Եվ իմ մուզաս ինքնահավան
       Կամեր այդպես ինձ պահել
Եվ միշտ երազ, ցնորք քաղցրության
       Հոգուս առջև ժողովել։

Ես զորացա... խորտակեցի
       10 Այդ մուզայի բռնություն.
Եվ սերտ սիրով ողջունեցի
       Քրտնաջա՛ն աշխատություն։

Ես լսեցի խոր հառաչանք,
       Ե՜վ վիշտ հոգու, և՛ գանգատ,
15 Եվ լաց, և՛ սուգ, և՛ աղաչանք,
       Այն էր ա՛զգ իմ հարազատ

Ես ուխտեցի լինել մշակ
       Հասարակաց պիտույքի.
Երգե՛լ ուսա գործ և վաստակ,
       20 Արդար հացը այս կյանքի։

1864 թվին
հունիսի 1