Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ո՛վ դու նազելի, որ Երգիչն այնպես
Այրվում էր ախտով՝ գրկախառնել քեզ,
Որին անկաշառ պարգևել էր սեր,
Անտե՛ս արեցիր քո ոսկի հույսեր։
5
Երբեմն հրեշտակ, երբեմն չար դև
Ձևացար նորան անհաստատ սիրով.
Շատ վշտացրիր աշխարհիս առջև,
Վշտացա՛ր և դու, բայց մահի գնով։
Մինչդեռ Փեբոսը ոսկեվառ կառքով
10
Նոր արշալուսի բացում է դռներ,
Դամբանիդ վերա ջերմ արտասուքով
Թացում է Երգիչն թարշամած վարդեր։
Դու դագաղում ես, քո պատկերն պայծառ
Երում եմ իմ մեջ, որպես սրբություն.
15
Ո՞վ այսուհետև իմ սրտի համար
Կարող է բերել նոր հիշողություն։
Ո՞վ նախամեծար ընկեր սիրելի,
Ինլո՞ւ փոխեցար դու այս աշխարհից,
Ինչո՞ւ իմ կուրծքը այնքան ցավայի
20
Ճնշում է մի նոր, մի կծու թախիծ։
Գեղեցիկ է կյանքն, բայց, ա՜խ, նա չունի
Ո՛չ հաստատուն կայք, ո՛չ տևողություն.
|
|