Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա՛խ, թե Նազելիս մնար կենդանի,
Եվ չցամաքե՛ր նորա զորություն։

25 Սպիտակ սավան քեզ վերջին ընծա՛,
Եվ խոնավ դամրա՛ն, և մի հավերժ քուն.
Կարծեմ, սոցանից ավել բան չկա,
Թեև, ասում են, կա այլ դրություն...

Եվ դո՛ւ, մեզ երգող այս տխուր խոսքեր,
30 Շուտով կստանաս քո կյանքի վախճան.
Շուտով կլռեն Քնարիդ լարեր,
Որ այնքա՛՜ն հնչեց մեզ տա՛ղ տրտմության:

1864 թվին