Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես խնդրում եմ պատճառ, նորա՝
Ընդհանուր կապ տիեզերքի։
25
Եվ տիեզերքն է գիրք ահագին.
Ես սերտում եմ ալփաբետ,
Որ վանկ կապե իմ սուրբ հոգին,
Որ զրուցեմ նորա հետ։
Մե՛ծ է իմաստն այդ մեծ գրքի,
30
Մե՛ծ է նորա հեղինակ.
Ես անցավոր՝ որդի հողի,
Նա Անանց՝ անժամանակ։
Նա պատճառ է ինքը յուրյան,
Միշտ Զորություն գործունյա.
35
Նա ներքին Հիմք և Հաստարան,
Եվ ես շինված եմ նորա։
1864 թվին
Ամարանոցում
|
|