Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կան րոպեք, երբ ամեն բան
Ենթարկելով քննության,
Երկմտում եմ. և, համարյա,
Վարմունքիս ելք չկա։
5
Ես պնդում եմ, որ կանխակալ
Մտքիս կարծիքը հերքեմ,
Եվ գիտությամբ հանդիսանալ,
Որ իմ անձը ճանաչեմ։
Առանձնացած ես մտածում եմ,
10
Որ գոյությունս զարգանա.
Այդտեղ ես եմ, այդտեղ ես եմ,
Այդտեղ չկան Դու և Նա։
Ես եմ էակ, և իմ մեջ կա
Տիեզերքի մեծություն,
15
Իմ մեջ Աստվածն այն գերակա,
Այսինքըն՝ ճշմարտության։
Ես մտնում եմ սուրբ տաճարը
Առարկային մտածության,
Եվ քննում է իմ հանճարը
20
Անշարժ օրենք գոյության։
Ես չեմ նայում նյութի վերա,
Որպես ծնունդ դիպվածի.
|
|