Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կյա՛նք չեն խոսում անմահությա՛ն
Շրթունքը այն երկնա յին։
25
Շատ կուսական, անմեղ հույսեր
Խավարած են և շիջած,
Շատ պարզամիտ զգացմունքներ
Նորա՛ մեջ թունավորված։
Այսպես լինում է մահապարտ,
30
Երբ, հանելով խոր հոգոց,
Դահճի կացնին նա լուռ, հանդարտ
Խոնարհում է պարանոց։
Ա՛խ, ո՞ւր գնացին, իմ գեղեցիկ,
Խաղաղության վարդերը.
35
Այդ ի՞նչ րոպեք չարաբաստիկ
Խլեցին քո հանգիստը։
Եկեղեցում լուռ կանգնած է,
Անշարժ, որպես գերեզման,
Փեսայացվի խելքը գնում է,
40
Ձեռը բռնած աղջկան։
Այդ փեսա՞ն է, ա՜խ, այդ փեսա՛ն,
Որ տխրում է աղջիկը.
Նորա սիրտը, նորա կամքը
Վաճառե՛լ են ծնողքը։
1864 թվին
|
|