Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նա աղջի՛կ էր այնպես կայտառ,
Լի մանկական աշխուժով.
Նա նայում էր այնպես պայծառ,
Մի շա՜տ պարկեշտ հայացքով։
5
Նա անմեղ էր. անդորրություն
Միշտ ողջունում էր նորան.
Նա ծաղկում էր ուրախ, անհոգ,
Որպես վա՛րդը մայիսյան։
Մինչ ծագում էր արեգակը,
10
Մինչ ժպտում էր առավոտ,
Երգ երգելով նա ճեմում էր
Ծաղկոցի մեջ քաղցրահոտ։
Նա թափում էր սիրո շունչը
Մանուշակների վերա,
15
Անփորձ սիրտը թրթռում էր,
Որպես թռչնակն մոտակա։
Բայց այժմ տեսե՛ք, ի՛նչ հոգու վիշտ
Նշմարվում է աչքերում.
Քնքո՜ւշ էակ, թառամել է
20
Այդքան մանուկ հասակում։
Գույնը թռած, անբախտության
Կնիքը դրած է ճակատին.
|
|