Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Փախավ հեռու ամառն սիրուն,
Կանաչ դաշտեր տրտմեցան,
Եվ ծաղիկներ նախշուն-նախշուն
Գունաթափել սկըսան։
5
Եկավ ահա՛ սևազգեցիկ
Աշուն հողմոտ, տխրական,
Տերևաթափ ծառեր խեղճիկ
Չքնաղ դեմքից զրկվեցան։
Ա՜նձն իմ, ա՜նձն իմ, ուրախ, զվարթուն,
10
Մի՛ ծիծաղիր, սպասի՛ր.
Շուտո՛վ կգա և քո աշուն,
Դո՛ւ ևս կողբաս դառնալիր։
|
|