Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես գրում եմ՝ կշտամբելով
Անխիղճ մարդի սև գործեր.
Մոլոր կարծիքն պարսավելով՝
Վկայել կամիմ նորան սեր։
5
Եվ փշյա է իմ ճանապարհ.
Ամբողջ դժոխք և բողոք
Ինձ լարում են կորուստ վատթար։
Ինձ բարեկամ՝ և ո՛չ ոք։
Հաստատ ոտով ես գնում եմ,
10
Ճշմարտությամբ զինվորված,
Անկեղծ Քնարով ես օրհնում եմ
Ո՛վ թշնամիքս, և՛ Աստված։
1864 թվին
սեպտեմբերի 11
|
|