Ի՜նչ անուշությամբ սահում են ժամեր
Գեղեցկատեսիլ, խնկահոտ գարնան.
Որքա՜ն ոգելից վառվում են սրտեր,
Անձնատուր եղած քաղցր անդորրության։ 5
Եվ բնությունը ոսկի ժպիտով,
Զգեստավորված վարդագեղ քողով,
Հանդիպում է օր։ Նորեկ առավոտ։
Ցոլուն շաղ-գոհար, ճոճում է արոտ։
Եվ ծածանվելով կայտառ շատրվան՝ 10
Ցայտում է շիթերն յուր ադամանդյան.
Եվ նորա տրտունջն այնքան սիրելի
Գրավում է աչերդ, և՛ սիրտ, և՛ հոգի։
II
Երկինք կապուտակ։ Առողջ, զովարար
Շնչում է զեփյուռ։ Գառներ և հորթեր 15
Խաղում են դաշտում։ Թնդում է անտառ։
Երգում է սոխակ։ Դողում են թփեր։
Ամեն մի թռչուն, ամեն մի էակ
Վերածնվում է այս շնորհաբեր
Ավազանի մեջ, և՛ ձոր ընդարձակ 20
Ե՛վ հովիտ կանաչ, և՛ վառ բլուրներ։
Թեև խռոված լինիս, ո՛վ օտար,
Հակառակ կամքիդ, այդ կանաչավառ