Տեսարանները քեզ կըհրավիրեն,
Որ քաղցր ստվեր վերադ տարածեն։
III
25
Չորս կողմըդ գարո՜ւն։ Կանաչ կատարով
Հողաբլուրներ հառաջ են գալի,
Եվ խաղաղ, անույշ, հանգուցիչ քնով
Մոռանում ես դու վիշտը աշխարհի։
Վարսագեղ տնկած ծառերի շարքեր 30
Մեղմիկ շարժվում են։ Ուրախ և զվարթ
Վազում է առվակ։ Սիրելի պատկեր,
Ճղած կոկոնից դուրս նայում է վարդ։
Կարմրում է վարդ, վառ արշալույսի
Չքնաղ դուստրը, բայց համաձայն չեմ,
Որ դա սքողեր ամոթխած կուսի 35
Գեղեցկությունը, որին սիրել եմ։
IV
Սիրո համբույրներ նորա շրթունքին
Ծաղկում են գարնան հոգելից կյանքով,
Կարծես, սաստում են երիտասարդին, 40
Երբ կամեր քաղել դորանց հայացքով.
Եվ մարմարիոնը նազուք ձեռների,
Եվ իբրև փրփուր լանջքը ձյունափայլ,
Եվ այն շողշողուն մետաքս մազերի,
Անհոգ թույլտված ուսերի վերա՝ 45
Առնում են նորան հրեշտակ կատարյալ,
Որ ամոքում էր վիշտերդ դժնյա.
Եվ տղայական մաքուր ցնորքով
Բացում էր ձեզ կյանք անվերջ հոսանքով։
V
Ես կարող էի այն սիրողային 50
Հարմարել դորան խոսքերը Լորդի,
Որ նա տալիս է Լեդի Յանթային[1],
↑Լեդի Շարլոտտե, Հերլե Օքսֆորդյան կոմսի դուստրը, որ
ժամանակ (1812 թվակ.) դեռևս տասն և մեկ տարեկան էր (հեղինակի)։