Բայց գյուղական կյանք բնության ծոցում,
Քանի՜ պարզություն և գեղեցկություն. 110
Եդեմա դրախտն է այնտեղ փայլում,
Նորից ծնում ես՝ և նո՛ր մանկություն։
Մարդաշատ աղմուկ մայրաքաղաքի,
Իմ բարեկամներ, չեք լսում այդտեղ,
Ո՛չ դղրդյունը վազող կառքերի, 115
Ո՛չ խոշոր հիշոցքը ամբոխի տգեղ։
Խորհուրդ եմ տալի, և այն փրկարար,
Եվ այն մի խորհուրդ քաջառողջության.
Երեք ամսով չափ, թե ունիք հնար,
Դուրս գալ քաղաքից դեպ ի ծոց բնության։
XI
120
Այնտեղ ծաղիկներ թեթև շրշյունով
Թափում են ամբրոս և քուն փափկության,
Եվ ժրագլուխ մեղուն բզզալով
Գնում է գործել մեղր պատվական.
Այնտեղ մանկադեղ, ժամն առավոտյան 125
Վարդյա ձեռներով հանգիստ է սփռում,
Եվ սիրտըդ հեռու աշխարհիս ունայն
Նենգից, կույր բախտից, սեր է ճաշակում։
Բայց, ավա՜ղ, եղբա՛րք, չլինի՞ կարծեք,
Որ ես իմ ներկա կյանքն եմ նկարում. 130
Այդպես չէ, եղբա՛րք, ինձ հավատացե՛ք.
Անցած, գնացած օրերս եմ հիշում։
XII
Բոգորո՛դսկ, գիտե՞ս, ո՛վ գեղեցիկ գյուղ,
Ակամա գործըս մի կողմ դնելով
Երգ եմ բերել քեզ. թույլ տուր ինձ մի ճյուղ 135
Քաղեմ բերյոզից քնարիս ձոնելով։
Նա մյուս անգամ գուցե կըվառվի,
Տեսնելով այդ շյուղն։ Ո՜վ կանաչ թփեր,