Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ստվեր տվեցեք մի օտար Հայի,
Որ այց է գալի ձեզ օր ու գիշեր:
140 Բայր, ո՜հ, չեմ տեսնում ես ուրախություն։
Ժա՛մ մի չզգացի նորա արձագանք,
Ճեմում եմ ձեր տակ, բայց ո՜չ հաճություն
Գգվում է կուրծքս. ո՛չ. սև՛ օձ, կապա՜նք..

XIII


Գիտե՞ք, ես կյանքից այլ չեմ սպասում՝
145 Ո՛չ հաջողություն, ո՛չ պերճ ապագա,
Ես խանդաբվում եմ և չեմ ափսոսում.
Ոչինչ չեմ թողնում աշխարհիս վերա...
Ես դեռ մատաղ եմ։ Բայց մտածելով.
Մաշել եմ կյանքս, ունայն ապրելով.
150 Արդեն իմ կյանքը այլ բարձրանում չէ,
Եվ առաջվա պես չգիտե շնչել.
Հանգիստ է խնդրում, բայց կըգտանե
Նորան հողի տակ... նա կամի՛ ննջել...
155 Ալիքների մեջ գտնում է գագաթ։

XIV


Վաղ առավոտուց մինչև խոր գիշեր
Ես թափառել եմ ուռիների տակ,
Երբ բոլոր լուռին գեղեցկանում էր
Ամպերի միջից։ Հնչում էր սոխակ,
160 Երբ ոսկենշույլ ալիքն առվակի
Թավալվում էին մանկական խաղով,
Քաղցր քան ձայնը արծաթե զանգի,
Յուրյանը հոսանքից խոխոջ հանելով,
Եվ բնությունը այս պատկերներից
165 Կարծես նոր ծնավ Արարչի ձեռից.
Երկինք ու երկիր նույնպես գեղեցիկ.
Անտառի խորքում քնքուշ վայլայլիկ։