190
Ինչո՞վ, ասացե՛ք, ձեր անմիտ ծեսեր,
Կարկատած շքով հեթանոսական,
Նախամեծար են, քան խաղաղասեր
Դավանությունը Լուսավորչական.
Եվ ամո՞թ չէ ձեզ, ազգ խեղճ, ազգ անմեղ 200
Փոխել կրոնից, որ Հիսուսի էր։
Ձեզ խեղդելու չէ՞ արդյոք ջրհեղեղ։
XVIII
Ո՛չ Քրիստոսի, այլ սատանայի
Գայթակղության եք աշակերտներ.
Ի՞նչ է պատվիրում ձեզ Գողգոթայի 205
Անմահ Նահատակն։ Ատելությո՞ւն, թե Սե՞ր:
Եվ այդ Նահատակ, որ Ավետարան
Յուր մահի գնով կտակեց աշխարհին.
Եվ Լուսավորիչն՝ զոհ ճշմարտության,
Ո՛չ գույն իսկ ուսումն ավանդեց Հային. 210
Ո՞չ Թադևոսի աթոռ նստելով,
Նմանեցավ նորան խոսքով ու գործով.
Չարե՛ր, լսեցե՛ք ձեր խղճի ձայնին։
XIX
Բայց զգո՞ւյշ կացեք դուք Փարիսեցոց
Խմորից, այն է կեղծավորություն, 215
Որոնք բառնալով և՛ կական, և՛ կոծ,
Կամին ցուցանել բարեպաշտություն,
Որ խոնարհում են առաջի մարդկան,
Արդար, միամիտ յուրյանց կարծիքով,
Բայց մեռյալների իսկ են գերեզման, 220
Լի ապականյալ, պիղծ ոսկրներով։
Այսպես քրիստոս երբեմն վշտացած
Դարձավ կեղծավոր հրեից ցեղին,