Եվ այստեղ ես շատ երգեր եմ հյուսել
Հայոց բարբառով և Հայոց խոսքով. 170
Ես Հայաստանի կսկիծն եմ լսել,
Այրվել եմ սրտով, այրվել եմ հոգով.
Ես մտածել եմ. երկրիս երեսին
Թե այս ազգը յուր պահեց գոյություն
Այնչափ վտանգից անչա՜փ մոլեգին, 175
Ունի մի խորհուրդ վերին և թաքուն։
Ի՞նչ է, ով Հայ մարդ, զարմանո՞ւմ ես դու:
Որ հյուսիսայեն մութ երկնքի տակ
Հանդիսանում է հարազատ լեզու,
Երբ քո գերության զգում եմ կապանք։
XVI
180
Երբ օրհասականդ դամբանի ծոցից
Ներկայանում է հոգուս առաջև,
Երբ արտասուքը Հայիդ աչքերից՛
Թափում է երկիր, որպես հորդ անձրև,
Երբ հուսահատված սովից մահաբեր, 180
ժխտում ես րոան և կնիք ազգի:
Երբ Վատիկանի հրապուրիչ օձեր[1]
Առաջարկում են քեզ թունոտ ոսկի,
Ոսկի, որ գին է մարդասպանության,
Վերջին հացի գին խեղճ ժողովրդյան, 190
Եվ այդ անունո՜վ Ավետարանի: