Այսպես, իմ Քընար, այսքան ժամանակ,
Սիրելով հանգիստ և դատարկություն,
Իբրև ժայռերից սեղմված մի գետակ,
Մնացիր անշարժ։ Խոսնա՜կ դու շարժուն 5
Չըհընչեց լարերդ և ոչ մի դաշնակ։
Ապրում եմ մենակ և առանձնացած,
Անմասն խառնաձայն ըզբոսանքներին.
Ապրում եմ, որպես մարդերից փախած:
Աչք չունիմ նայել աշխարհիս կյանքին, 10
Տատասկի նըման տապալված գետնին:
Ո՜հ, մի կանչեք ինձ, որ ձեզ բան երգեմ,
Որ ձեր լսելիքն երգով փայփայեմ.
Թե ինքն Ապոլոն նորից փունջերով
Զարդարեր ճակատս, ես, հետ քաշվելով 15
Կասեի նորան. «Մընա՜ս դու բարով»։
Անց կացան օրերս, անցավ և գարուն,
Երբ գեղեցկացած մանուկ ուժերով,
Իբր սըրաթռիչ արծըվի կորյուն,
Թռչում էի ես հըզոր թևերով, 20
Չըկա՜ր ինձ արգելք, չըկա՜ր բռնություն։
Ահա և այս թերթս, սեղանիս վերա,
Առաջ որ գըրիչս թաթախում էի,