Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

       Սիրում էի,
       Տանջվում էի,
Բայց նա ինձ մոռացավ.
       Կանչում էի,
       5 Երդվում էի,
Բայց շուտ հեռացավ:
       Ավա՜ղ, նա գնաց,
       Քիթս կախ մնաց.
Եղբայր, լավ խուրման
       10 Խոզերն են ուտում,
Այն, որ հուսահատ
       Սահակն ու Սմբատ
       Իզուր պըտըրտում: