Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երբ ցուրտ դիակդ, կյանքից զըրկված,
Մըտնի տապան, իմ անգին,
Վերջին շունչըս քեզ եմ նվիրած,
Եվ ինձ տեղ տուր քո կողքին։
5
Թո՛ղ Գաբրիելի փողը հնչե,
Թո՛ղ գա ահեղ դատաստան,
Իմ նազելի, մեզ այդ փույթ չէ
Սիրո գըրկում անսասան։
Թե ինձ հասնի երանություն
10
Այն լուսեղեն աշխարհի,
Մեր հողե ծածկ, հողե անկյուն
Քա՛ղցր ինձ քան մասն Անմահի:
|
|