Արև բացվեց սարի ծերին,
Հետն էլ գարուն վարդը ձեռին.
Բայց տխուր սիրտս չգտավ մի լար,
Որ թշվառին երգեր՝ մի՛ լար։
5
Քոռ աշըղի պես, չունգուրը քոքած,
Որբերի խաթեր դռնեդուռ ընկած՝
Հայոց հին երգիչն հին երգ է երգում,
Որ թե սիրում եք Փրկիչն երկնքում,
Առեք նրա Խաչն և մտեք աշխարհ, 10
Օգնեցե՛ք որբին, այնքան վշտահար,
Աստված բարաքյաթ տա ձեր տուն-տեղին,
Ձեր կալին, հանդին, թաղին ու դեզին,
Ձեզ բարեսեր կյանք և ազնիվ ավյուն,—
Ասացե՛ք, այս չէ՞ մեր անմահություն։
15
Արև բացվեց սարի ծերին,
Հետն էլ գարուն վարդը ձեռին,
Բայց տխուր սիրտս չգտավ մի լար,
Որ թշվառին երգեր՝ մի՛ լար։