հանդիմանություն կարդալ գրաքննիչին, որ թույլ է տվել այդ գիրքը ապա գրվելու, և 3. հսկողության տակ առնել գրքի հեղինակին, իսկ սույն զեկույցիս ճշգրտության վերահասու լինելու համար, «Լևոնի վիշտը» գրքի մի օրինակն ուղարկել Ալվազովսկի վարդապետին և պահանջել նրա կարծիքն այդ գրքի մասին։ Ճշմարտությունը այդ գրքի մասին ուրիշ անձերից, մանավանդ Պետերբուրգի հայերից, որոնք պատկանում են Նալբանդովի կուսակցության, Դուք չեք կարող իմանալ։
(տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 250—251)։
Աշոտ Հովհաննիսյանի կողմից առաջին անգամ հրապարակված ռուսերեն վավերագրի թարգմանությունն է, որը համադրվել է և ճշտվել (տե՛ս Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, Եր.-Մ., 1935,էջ 705)։
Եր. Շահազիզը հավանական է համարում, որ վերը բերված լրտեսագրի հեղինակը եղել է Հովսեփ Չերքեզյանը։ «Մեզ թվում է,—ենթադրում է բանասերը, — որ դա «Մասյաց աղավնու» օջախի մարդ պիտի լիներ. մենք կարծում ենք, որ «Անձնվեր կառավարության և հայրենիքին» ստորագրության տակ իր անձը թաքցրած քսուն հատկապես եղել է հայտնի Հովսեփ Չերքեզյանը, որ Այվազովսկու «Մասյաց աղավնու» էջերում կատաղի պայքար է մղել «Հյուսիսափայլի» և հյուսիսափայլականների դեմ և «Հյուսիսափայլը» փակել տալու համար ներելի և աններելի միջոցների մեջ խտրություն չի դրել։ Հենց միայն նրանով, որ առաջարկում է Լրտեսագրի ստուգման համար ուղարկել Այվազովսկուն, մատնում է իրեն, որովհետև ազատամիտների և պահպանողականների մեջ ժամանակին, վաթսունական թվականների հասարակական խմբակցությունների պայքարին, նրա ընթացրին և ուղղության տեղյակ մարդկանց արդեն լավ հայտնի է Չերքեզյանի և Այվազովսկու գործունեությունն այդպիսի լրտեսական գործողությունների մեջ» (տե՛ս նույն տեղում, էջ 252)։
«Լևոնի վշտի» լույսընծայումը վկայում է, որ լրտեսագիրը ինչ–ինչ պատճառներով չի խոչընդոտել պոեմի հրատարակմանը, սակայն և անուշադրության էլ չի մատնվել. այն ուղարկվել է Կարապետ Եղյանին՝ եզրակացություն տալու պահանջով։ Պահպանվել է Եզյանի եզրակացության սևագրությունը, որտեղ ասված է. «Շահազիզովի շարադրություն «Լևոնի վիշտը» (հայոց թագավոր) մի Ժամանակակից վեպ է, որ դրվատվել է «Հյուսիսափայլ» ամսագրի № 12-ում։ Այդ ամսագրի հրատարակող Նազարյանցը պայքարում էր պատրիարքի դեմ։ Շահազիզովը վերակացու է Լազարյան– ճեմարանում։ Նազարյանցը, որ դոկտոր է արևելյան գրականության, պետական խորհրդական, պրոֆեսոր պարսից գրականության, գիտնական մարդ է, բայց Իվան Դավիդիչ Դելյանովի կարծիքով, մի մեծ խելքի տեր չէ, նա ցանկացող է հայ հոգևորականության և ընդհանրապես հայ կյանքի բարվոքման, սակայն, իհարկե, չի երազում հայերի անկախության մասին։ Նա խոսակցության մեջ Նալբանդովին խելագար էր կոչում