թեև նա նրա մտերիմ բարեկամն էր...
Վերոհիշյալ գրքի մեջ, ճիշտ է, որ կան կառավարության դեմ ուղղված թշնամական տեղեր, ակնարկներ այն մասին, որ ժողովուրդը չպետք է կուրորեն հնազանդվի ցարական կառավարությանը, շատ է խոսվում և Գարիրալդիի մասին և այլն» (տե՛ս Երվանդ Շահազիզ, Սմբատ Շահազիզի կենսագրությունը, 1944, էջ 92—93)։
Այս փաստաթուղթը ես Աշոտ Հովհաննիսյանի կողմից առաջին անգամ հրապարակված ռուսերեն վավերագրի թարգմանությունն է, որը համադրվել է և ճշտվել (տե՛ս Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, 1935, էջ 706—707)։
Բացի վերոնշյալից, նկատենք նաև, որ «Լևոնի վշտի» լույս տեսնելուց հետո ճեմարանում «...բույն դրած հյուսիսափայլականների հակառակորդների մի խումբ,– գրում է Եր. Շահազիզը,— բողոք է ուղարկած եղել ճեմարանի հոգաբարձու Խաչիկ աղա Լազարյանին «Վշտի» մեջ արտահայտված հյուսիսափայլական վնասակար և վտանգավոր մտքերի մասին ի խնդրած դրա առաջն առնել, որի հետևանքն, անկասկած, ողբերգական պետք է լիներ գրքի հեղինակի համար, եթե միայն նրան պաշտպան կանգնած չլիներ ճեմարանի վերատեսուչ Իվան Իգնատիչ Բարստը, որին հոգաբարձուի կողմից հանձնված է եղել քննելու այդ գործը, և բողոքն ստուգելու դեպքում, վտանգավոր մտքեր տարածող ճեմարանի ուսուցչին արձակելու իր պաշտոնից։ Բանաստեղծին օգնում է նաև պետերբուրգարնակ, հոգաբարձուի մոտ բարեկամ, հայտնի Մովսես Զաքարի Բուղաղյանի բարեխոսական միջնորդությունը.» (տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 247)։
Մինչև խորհրդային կարգերի հաստատումը «Լևոնի վիշտը» այլևս չի հրատարակվել, եթե նկատի չունենանք պոեմի III գլխից քաղված 32, 33, 34, 39 և 45-րդ քառատողերը, որ հեղինակը՝ «Հինգերորդ դարի հայոց կանայք» խորագրով, հրատարակել է իր «Հիշողություններ Վարդանանց տոնի առիթով» (Մոսկվա, 1301, էջ 65) գրքում։ Ապա հատվածաբար տպագրվել է «Ընտիր բանստեղծություններ» ժողովածուում (Երևան, 1941, էջ 72), իսկ ամբողջությամբ՝ 1947-ին հրատարակված «Երկեր» հատորյակում (Էջ 127)։
Էջ 81 — Հիսներորդ տարին ճեմարանիս հիմնադրության ահա՛ լրանում է...— Հայագիտակսյն և արևելագիտական ուսումնական ու գիտական խոշոր կենտրոնը՝ Լազարյան ճեմարանը, հիմնադրվել է 1815 թ. Մոսկվայում, մեծահարուստ Լազարյանների նախաձեռնությամբ ու միջոցներով։ Կարծիք կա նաև, որ բացումը եղել է ավելի վաղ, 1814-ին։
Էջ 81—... Հոգաբարձուիս Խաչատրո Հովակիմյան Լազարյան...— (1789—1871)—Հասարակական և մշակութային ականավոր գործիչ, Լազարյան ճեմարանի հոգաբարձու։ Մեծ դեր է կատարել Արևելյան Հայաս-