32 ...Որպես տավիղն էոլյան... — Ըստ հունական դիցաբանության Էոլը քամիների աստվածն է, իսկ էոլյան տավիղը՝ երաժշտական գործիք, որի լարերը տատանվելով օդի հոսանքից, ծնում են քաղցրալուր մեղեդիներ։
42 Գնեցին նոքա փրկության...– նկատի ունի հայ կանանց սխրանքները Վարդանանց պատերազմի օրերին։
70 ...Երբ Բուրբոնը գիշատիչ...— թագավորական դինաստիա Ֆրանսեայում, որը Իտալիայի տարբեր թագավորություններում ընդհատումներով ի խել է սկսած 1735-ից։ Նեապոլիտանական թագավորությունում և Պարմի ու Պյաչենցի դքսություններում Բուրբոնները գահազրկվել են 1859— 1860 թվականներին՝ Իտալիայի միավորման շրջանում։
83 ...Ավստրիան կընդունի...–Իտալիայի մեծ մասը Ավսարիայի (Հաբսբուրգների) տիրապետության տակ է անցել XVII դ. վերջին և XVIII դարում, որն իտալական ժողովուրդը թոթափել է XIX դ, երկրորդ կեսին:
Միջին Տիգրան
(էջ 180)
Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 148), ապա հետագա ժողովածուներում։
1 Տիգրա՛ն, փառահեղ Հայոց թագավոր...— հոսքը Տիգրան Մեծի (մ. թ. ա. 95—56) մասին է, որին Մ. Խորենացին նույնացնում է Տիգրան Միջինի հետ։ նրա թագավորության օրերին Հայաստանը դարձել է աշխարհակալ պետություն։ Երկար ժամանակ կռվել է Հռոմի դեմ։
5 ...Ո՞ւր Տիգրանակերտ...— Հայաստանի մայրաքաղաք, հիմնադրել է Տիգրան Մեծը մ. թ. ա. 77-ին։ 69-ին ավերվել է հռոմեացիների կողմից:
14 ...Որով ճնշվեցավ Փոքր Ասիան...– Հավանորեն, նկատի ունի մ. թ. ա. 85 թվականի անցքերը, երբ հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում վերջնականապես հաստատեց իր գեր իշխանությունը, և պարթև Արշակունիները նրան զիջեցին՝ «արքայից արքայ» տիտղոսը։
18 ...Դո՛ւք, ո՛վ Լուկուլլոս, Կռաս, Պոմպեոս...— Լուկուլլոս Լուկիոս Լիկինիոս (մ. թ. ա. մոտ 117—մ. թ. ա. 56)— Հռոմեացի զորավար։ Մ. թ. ա. 74-ին նշանակվել է Կիլիկիայի կոնսուլ։ Մ. թ. ա. 69֊ի գարնանը Լուկուլլոսը, օգտվելով Տիգրան Բ-ի բացակայությունից, ներխուժել է Հայաստան, Տիդրանակերտի մոտ պարտության մատնել Տիգրանի զորքերին։ Ապա շարժվել է դեպի Արտաշատ, սակայն մ. թ. ա. 68-ի աշնանը պարտվել է Արածանիի մոտ և նահանջել Հյուսիսային Միջագետք 66-ին վերադարձել է Հռոմ։ Վարել է ցոփ կյանք (հայտնի է «Լուկուլլոսի խնջույք» արտահայտությունը)։ Կռաս (Կրասոս Մարկոս Լիկինոս, մ. թ. ա.