Ճշմարտությունը, սակայն, պահանջում է ասել, որ նա երկար ու ձիգ տարիներ հեռու գտնվելով իր ծննդավայրից, մասամբ սառել էր հարազատներից և կտրվել նրանցից։ Չպետք է մոռանալ, որ նա դուրս էր եկել հայրենիքից մանուկ հասակում և իր ամբողջ կյանքը անցկացրել Մոսկվայում և միայն մի անգամ, 1873 թվին, այցել է Աշտարակ, այն էլ ծերացած մորը տեսնելու համար, որին նա նվիրել էր «Արտի կսկիծ», «Վերջին հրաժեշտ» և «Երազ» բանաստեղծությունները, որոնց մեջ վերջինը գուցե ամենագեղեցիկն է։ Մոր մահը, որ տեղի է ունեցել նույն 1873 թվին, վերադարձից հետո, իսպառ կտրել էր նրա ոտքը ծննդավայրից, և նա մյուս անգամ այլևս սիրտ չէր արել վերադառնալ այնտեղ» (տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 222)։
21 ...Եվ տխրությամբ ես կանգնած եմ... — Այս տողով սկսվող քառատողը և հաջորդը՝ իրենց տրամադրությամբ և արտահայտությունների նմանությամբ շատ են հիշեցնում Ն. Նեկրասովի «Վոլգայիր վրա» բանաստեղծության հետևյալ տողերը.
|
(Н. А. Некрасов, Избранное, М., 1975, стр. 117):
Հովիվ
(էջ 204)
Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուուվ (էջ 163), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։
Սրտի կսկիծ
(էջ 205)
Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 164), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։
Բանաստեղծությունը նվիրել է մորը։
Առ իմ ընկերը
(էջ 206)
Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 965), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում: