Սիրո կյանքը
(էջ 208)
Առաջին անգամ տպագրվել է «Լեռնի վիշտը...» ժողովածուում (էջ 767), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։
Սիրո կորուստը
(էջ 211)
Առաջին անգամ տպագրվել է «Լեռնի վիշտը...» ժողովածուում (էջ 170), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։
«Ես այն օրից...»
(էջ 213)
Առաջին անգամ տպագրվել է «Լեռնի վիշտը...» ժողովածուում (էջ 172), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։
Եզվիտներ և Զեյթուն
(էջ 214)
Առաջին անդամ տպագրվել է «Լեռնի վիշտը...» ժողովածուում (էջ 173), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։
Բնաբանը քաղված է՝ Մատթ., գլ ԻԳ, 15։
13 Զեյթո՜ւն, սրբազան մնացորդ անցյալի.... — Զեյթուն— Քաղաք և գավառ Լեռնային Կիլիկիայում։
14 ...Տավրոս լեռների Հայ ազզ բնակիչ... — Տավրոսի լեռներ — Լեռնային համակարգ Փոքրասիական բարձրավանդակի հարավում և Հայկական լեռնաշխարհում՝ Թուրքիայի տարածքում։ Սկսվում է Եգեյան ծովի հարավարևելյան ափից։
16 Եզվիտ ամբոխը, գայլեր գիշատիչ։– Եզվիտները կամ ճիզվիտները կաթոլիկ կուսակրոն միաբանության անդամներն են։ Ինքնանվանումն է «Հիսուսի ընկերություն»։ Հիմնադրել է իսպանացի ազնվական Իգնատիոս Լոյոլան 1534 թ., 1540-ին հաստատել է Հռոմի պապը։ Նպատակն էր կաթոլիկության պաշտպանությունն ու տարածումը, Հռոմի պապի իշխանության ամրապնդումը։ Այդ նպատակին հասնելու համար նրանք գործադրում էին ամենասառը մեթոդներ։
XVII դ. առաջին կեսին ֆրանսիական և ավստրիական կառավարությունների միջնորդությամբ եզվիտներն իրավունք են ստանում գործելու Թուրքիայում։ 1650 թվականից նրանք թափանցում են Հայաստան հայաբնակ վայրեր՝ կաթոլիկ դարձնելով զգալի թվով հայ ընտանիք-