Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանաստեղծությունը, թայց կրում է այլ բնույթ և վերաբերում է հայերի վիճակին» (Երվանդ Շահազիզ, Սմբատ Շահազիզի կենսագրությունը, 1944, էջ 75)։ Ահա՛ Դոբրոլյուբովի այդ բանաստեղծությանը.

Милый друг, я умираю
Оттого, что был я честен;
Но зато родному краю
Верно буду я известен.
Милый друг, я умираю
Но спокоен я душою...
И тебя благословляю:
Шествуй тою же стезою.

(Н. А. Добролюбов, Полное собрание сочинений в шести томах, том шестой, Сатира, стихотворения, рассказы, дневники, М., 1939, с.272).

15 ...Ոսկե գրքույկն Եղիշեի... — Այսինքն, Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկասիրությունը։

Գերի հայի աղոթքը

(էջ 268)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 222), ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։

14 Հեսու, Մովսես մեզ ուղարկի՛ր...—Հեսուն և Մովսեսը աստվածաշնչական կերպարներ են, հին հրեական մարգարեներ (տե՛ս նաև «Լևոնի վիշտը» պոեմի III գլխի 244-րդ տողի ծանոթագրությունը)։

16 ...Ավետյաց մեզ տանեն երկիր:- Ավետյաց երկիրը Պաղեստինն է, որն, ըստ ավանդության, աստված խոստացել էր տալ հրեաներին որպես ժառանգություն։

26 ...Գրիգոր, Ներսես, Մեսրոպ, Սահակ... — նկատի ունի Գրիգոր Լուսավորչին, Ներսես Մեծին, Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին։

Այն երազ էր

(էջ 270)

Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1864 թ, 10-րդ ամսատետրակում (էջ 607), ապա՝ «Լևոնի վիշտը...» Ժողովածուում (էջ 223) և խորհրդային տարիների ժողովածուներում։ «Լևոնի վշտում» բանաստեղծությունը թվագրված չէ, մինչդեռ «Հյուսիսափայլում» որոշակի նշված է. «1864 թ., հուլիսի 15, Բոգորոդսկ։