Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոլոր շրջակա օդը կոռոգեմ,
Եվ հիանալի նվագ հնչելով,
Նուրբ լսելիքդ միշտ կըփաղաքշեմ,
Եվ մեծ պալատներ փառավոր շենքով
Ադամանդներից կըկառուցանեմ.
Ես մերթ կիջնեմ ծովի հատակը,
Եվ մերթ կըթռչեմ աստղերից վերև,
Ողջը քեզ կըտամ, ողջ երկրայինը,
Միայն սիրիր ինձ... այս է քո պարգև։

(Մ. Յու. Լերմոնտով, Ընտիր երկեր, հ. 1, Երևան, 1941, էջ 219)։

Այս առթիվ Եր. Շահազիզը վկայում է. «...Շահազիզյանը և Մ. Սադաթյանը ապրել են միևնույն բնակարանամ, որի մի սենյակում Շահազիզյանը գրել է «Լևոնի վիշտը», մյուսում Սադաթյանը թարգմանել է Լերմոնաովի «Դևը» և փոխադարձաբար կարդացել են միմյանց իրենց գրվածքները» (Սմբաա Շահազիզ, Երկեր, 1947, էջ 223)։

Ազատ մարդ

(էջ 307)

Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1862 թ. 4-րդ ամսատետրակում (էջ 192)։ Թվագրված չէ։ Գրաքննության թույլավությունը՝ 23 մայիսի 1802 թ.։ Անհայտ պատճառներով դուրս է մնացեք 1865 թ. լույս տեսած «Լևոնի վիշտը...» ժողովածուից. Եր. Շահազիզը՝ հավանական է համարում, որ դա բանաստեղծի անուշադրության հետևանք է (տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 216), քանի որ դուրս մնացած ինչպես այս, այնպես էլ մյուս բանաստեղծությունները ոչնչով չեն զիջում մյուսներին, և գրաքննչական առումով էլ անթույլատրելի չէին։

Մեր օրերում բանաստեղծությունը տպագրվել է՝ Սմբատ Շահազիզ Երկեր, 1947, էջ 42, ապա մյուս ժողովածուներում։

Պոետ

(էջ 309)

Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1864 թ. 7-րդ ամսատետրակում (էջ 439—440)։ «Լևոնի վիշտը...» ժողովածուի մեջ չի մտել։ Խորհրդային տարիներին առաջին անգամ այն տեղ է գտել Սբմբատ Շահազիզ, Ընտիր բանաստեղծություններ, Երևան, 1941, էջ 30:

Բանաստեղծության առաջին տողը գրեթե բառացի թարգմանությունն է Ա. Պուշկինի «Բանաստեղծին» սոնետի առաջին տողի՝ «Поэт! не дорожи любовию народной» (А. С. Пушкин, Полное собрание сочинений в десяти томах. Стихотворения, т. 3, Л., 1977, с. 165).