Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Իմ սրտիս սիրած պոետ անգին...»

(Էջ 311)

Այս քառատողը բանաստեղծը գրել է «Մատենագրութիւն նախնյաց» մատենաշարի «Կորիւն, ՄամբրԷ, Գավիթ» հատորի (Վենետիկ, 1833). գրքի մաքուր էջերից մեկի վրա, 1872 թ., որտեղից և արտագրել ու առաջին անգամ հրատարակել է Եր. Շահազիզը «Սմբատ Շահազիզի կենսագրությունը» գրքում (1944է Էջ 76), կցելով հետևյալ ծանոթագրությունը. «Շահագիզի մահից հետո, նրա գրքերի մեջ գտնվել է մի գիրք, որի առաջին բաց էջերից մեկի վրա նրա ձեռքով 1872 թվին գրված է Պուշկինին նվիրված հետևյալ քառյակը»: Արտատպում ենք Եր. Շահազիզի արտագրությունից (տե՛ս ԳԱԹ, Եր. Շահազիզի Դիվան, բառին VII, № 16)։

Ս. Նազարյանցի հիշատակին

(էջ 312)

Ինքնագիրր «Ստեփանոս Նազարյանցի օրհնյալ հիշատակին» խորագրով և «Ս. Շ.» ստորագրությամբ, գրված սև թանաքով, 2 մայիսի 1879 թվագրությամբ, պահպանվում է՝ Մատենադարան, Մսերյանի արխիվ, թղ. 206, վավ. 1706։

Առաջին անգամ տպագրվել է Ս. Նազարյանի մահից հետո, բայց մինչև «Հրապարակախոս ձայն» գրքի լույս տեսնելը։ Թե որտե՞ղ, պարզված չէ։ Այդ մասին կա հեղինակի վկայությանը վերոհիշյալ գրքում. «Այստեղ տեղավորում ենք առաջուց հրատարակված ոտանավորը, որ նվիրել ենք Նազարյանցի օրհնյալ հիշատակին» (էջ 301)։

Երկրորդ անգամ իր չորս թարգմանություններով միասին, տպագրվել է՝ «Հրապարակախոս ձայն», Մոսկվա, 1381, էջ 302-304։ Ապա՝ Սմբատ Շահազիզյան, Հոբելյանի տարեդարձ, Մոսկվա, 1893, էջ 12, և խորհրդային տարիների մի քանի ժողովածուներում։

Հեղինակի արխիվում պահպանվել են այս բանաստեղծության բնագրի ու թարգմանությունների հետագա արտագրությունը («Հրապարակախոս ձայն» գրքից» տե՛ս №№ 49 — I, 50 — I և 51—I (ռուսերեն՝ թարգմ. Լազարյան ճեմարանի ուսուցիչ 3. Ֆ. Վեպպեր, հունարեն՝ թարգմ, էքստրաօրգինալ պրոֆ. Ֆ. Ե. Կորշ, լատիներեն՝ թարգմ. Գորշ և գերմաներեն՝ թարգմ. Ա. Բոկ) թարգմանությունների ձեռագրերը, ընդ որում հունարեն և լատիներեն թարգմանություններն երկու օրինակով և առանձին թերթիկներով (Եր. Շահազիզի ծանոթագրություններով)։ Այս ձեռագրի առաջին էջում գրված է հետևյալ կնիք-դրոշմը. «Т. Г. Ж. У. ничего преступного и имеющего значение для дела не содержится, переводчик» և ստորագրությունը (անընթեռնելի)։

Արտատպվում է «Հոբելյանի տարեդարձ» ժողովածուից։