Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

13 Թե ինքն Ապոլոն նորից փունջերով..- Տե՛ս «Եվ նա մեռավ» բանաստեղծության 9-րդ տողի ծանոթագրությունը։

«Սիրում էի...»

(էջ 326)

Առաքին անգամ տպագրվել է, Եր. Շահազիզ «Սմբատ Շահազիզի կենսագրությունը» (1944, էջ 85) գրքույկում։ Հետագա և ո՛չ մի ժողովածուում չի ամփոփվել։ Գրության թվականն անհայտ է: Այս աշխատասիրության մեջ Եր. Շահազիզը գրել է. «Նրա (Սմբատ Շահազիզի-Տ. Կ.) թղթերի մեջ գտնվել է մի կատակ-ոտանավոք, որ բանաստեղծի կողմից ուղղված է եղել իր այդ բարեկամին (Իսահտկ Ժամհարյանին—Տ. Կ.)... Այս կատակ-ոտանավորը նա գրել է իր մի նամակի վերջում (Նկատի ունի Գևորգ Բարխուդարյանի 1804 թ. ապրիլի 11-ին, գրած նամակին Ս. Շահազիզի տված պատասխանը) և ուղարկել իր այդ բարեկամին, որը գանգատվելիս է եղել նրան, իր առօրյա հոգսերի, մասին, նա մեջ բերելով հայ աշուղներից մեկի այդ մասին ասածը՝ «Ա՜յ աշխարհ, յարաբ, քեզնից շնորհակալ մարդ կլինի՞,—չեմ կարծում, որովհետև ամեն մարդում դարդ կլինի» (տողը քաղված է աշուղ Սայադ Օղլիի «Երգ» խորագրով գործիք, տե՛ս «Հայ աշուղներ», լույս գցած աշխատասիրությամբ Գևորգ Ախվերդյանի, Թբիլիսի, 1903, էջ 439), պատասխանել է, թե դրանք մանր-մանր հոգսեր են, որոնք հատուկ են ամեն մարդուն, իսկ ինքը, բացի այդ բոլորից, ունի և մի շատ ծանր հոգս, որ նա՛ չունի, հոգս, որ օրնիբուն մաշում, տանջում է իրեն—այդ ազգի հոգսն է, նրա վիշտը, նրա տառապանքը, որ ինքը հարատև կրում է իր սրտում»:

Վերջին փափագ

(Էջ 327)

Առաջին անգամ տպագրվել է՝ Սմբատ Շահազիզյան, Հոբելյանի տարեդարձ, էջ 14, որպես անթվակիր երկ, ապա՝ Սմբատ Շահազիզ, Երկեր. 1947» Էջ 122, և հետագա ժողովածուներում։

Արտատպվում է «Հոբելյանի տարեդարձ» գրքից:

Բանաստեղծության գրության, թվականը, հավանաբար, 1892-ն է, երբ վերջնականապես կազմվել է «Հոբելյանի տարեդարձ» ժողովածուն։

Օգնեցե՛ք

(էջ 328)

Առաջին անգամ, մասնավոր պատվերով, տպագրվել է փոստային երկթերթ թղթի առաջին էջի վրա։ Գրաքննական, թույլտվությունը՝ 13 մայիսի 1899, Ս. Պետերբուրգ: