Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դուք տեսե՞լ եք գեղեցկավառ
Ա**յիս իմ ման գալիս,
Դուք տեսե՞լ եք նորա պայծառ
Գըլխի զարգը փայլելիս։
5
Ինչպես չքնա՜ղ և սիրո՜ւն է,
Երբ որ, բացված վարդի պես,
Նա շարժվելով հեզ ժպտում է,
Անույշ, քաղցրիկ, պարզերես։
Ինչ տեսարա՜ն և ինչ պատկե՜ր
10
Նկարվում է երեսին,
Երբ նա ցըցած երկինք աչեր՝
Օրհնում է յուր արարչին։
Կարծես, անմեղ հրեշտակ արդար,
Իջած դրախտից երկնային,
15
Պետք է լինի մեզ մխիթար
Եվ խնդություն մեր կյանքին։
Դուք տեսե՞լ եք գեղեցկավառ
Սիրեկանիս ման գալիս,
Դուք տեսե՞լ եք նորա պայծառ
20
Գըլխի զարդը փայլելիս։
1858
|
|