Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԵՐՍ ՍՊԱՌԵՑԱՎ, ՓԱ՜ՌՔ ԱՍՏՈԻԾՈ



Ա՛հ, ընկեր իմ, ինչ ուրա՜խ եմ,
Ձայնիս լըսի՛ր, աղաչում եմ.
Միտքս անխռով, սիրտս խաղաղ է,
Հոգիս թեթև և հանգիստ է։
5 Փա՜ռք աստուծո ուրախարար,
Սպառեցա՜վ սերս անմխիթար.
Այժըմ եղբայրդ փոփոխվել է,
Որ առաջ էր, այլ նա ա՜յն չէ.
Այժըմ ազատ մարդու, նըման
10 Չի հնազանդում գեղեցկության։

1859