Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անմե՛ղ ես դու, քույրիկ անգին,
Ոչինչ չունես հողեղեն։
Արի՛, արի՛, խնդրում եմ,
30
Քեզ մի անգամ համբուրեմ։
Երկրային չե՛ս, երկրային չե՛ս,
Չնաշխարհիկ ոմն ես դու.
Մահարո՛ւ չես, մահացո՛ւ չես,
Այլ անմահիկ կենսատու։
35
Արի՛, արի՛, խնդրում եմ,
Քեզ մի անդամ համբուրեմ։
Ո՜հ, տանջո՛ւմ է ինձ անդադար
Քո այդ ժպիտդ անուշակ,
Զարթեցնում է սրտումս արդար
40
Եվ սուրբ սիրո ախորժակ։
Արի՛, արի՛, խնդրում եմ,
Քեզ մի անգամ համբուրեմ։
Մոտ ե՛կ, մոտ ե՛կ հանդարտ, հեզիկ,
Մոտ ե՛կ, միակ իմ մխիթար,
45
Տո՛ւր համբուրել աչերդ քաղցրիկ
Սուրբ համբուրով հեշտարար։
50
Նայի՛ր, ահա՛ ոչ ոք չըկա,
Լռություն է ամեն տեղ.
Անկի՛ր իմ գիրկս, անկի՛ր, Ա***,
Սեղմեմ մարմինդ երկնագեղ։
1851
|
|