ԱՄԱՐՆԱՅԻՆ ՏԵՍԱՐԱՆ
Ի լայնատարած դաշտի տեսանեմ զվայրիկ մի չքնաղիկ, որ կանաչազգեաց յառաջ մատչի ի տես աչացս և գամ քան զգամ պայծառացեալ՝ թուի բնաւին չնաշխարհիկ: Երկիրն սորա առլցեալ և ակաղձեալ է բոլորաւէտ բարութեամբ, ունելով լինքեան զականակիտ վտականիս, յորոց ոմանք քաղցրիկ կարկաչանօք և սրընթաց փութան ի ծոց բացական գետակի, իսկ ոմանք հանդարտ և մեղմիկ սահին և վազեն զծնիւք բլերց և դալարագեղ մարգաց՝ թաւալեցուց անելով զալիս իւրեանց սպիտակափառ։ Յայսմ վայրի ամբառնան ծառք երկնուղէշք, աճիւնաճիւղք և վայելչատերևք՝ գոգցես ի Լիբանան բնակեալք, զկաղամախեաց ասեմ, զոփեաց, ըզշօճից և զբարտեաց, որք թէպէտ ոչ բնաւորեցան բերել զպտուղ, սակայն առ յոյժ պիտոյանան ի շինուածս ազգի ազգիս: Ընդ ոլորտս դաշտին շրջափակեալ պատեն լերինք սոսկավիթխարը և երկնաբերձը, որոց արտևանունք, հանապազ լամպս ծրարեալ, յօրինեն զբազմահրաշ ասպարէզ զարմանալեանց. ի գագաթանց սոցին գահավիժեալ ի չանեն հեղեղը փրփրակուտակ դնդչմամբ և խոյս տուեալ գնան անցանեն ընդ՝ խոռոչացեալ վայրափոքր մի հեռագոյն տարածանի երկիր պարարտարոտ, ուրանօր նախիրը կովուց, սոնքացեալ գիրութեամբ, բառաչեն և լիզեն զորթիկս իւրեանց նորածին, անդանոր արօրք անդէոց և ոչխարաց զհետ տուարածաց երթալով խայտան ուրախադէմք, և գառինք խայտաճամուկը մայեն ընդ նոսա ի գալարւոջ անդ։ Յետ այսօրիկ խորամուխ լեալ սակաւիկ ի վայրս յայս՝ գային և ծանօթային ինձ պարտէզք յոքնաթիւք, յորս էր տեսանել խիտ առ խիտ զծառոց բազմութիւն,