Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բարւոք է, Նատալիա իմ թանգագին, եթէ նա սիրէր զքեզ, իհարկէ, և դու պարտ էիր սիրել զնա. բայց աւասիկ տեսանես, զի չէ կամեցեալ նա վայելել ի գեղ քոյին, ի սրտի նորա չէ՛ եղեալ այն սրբազան սէր, որ զմարդիկ զուգէ ընդ միմեանս անքակտելի կապանօք։

— Ո՜հ, ընկերուհիդ կարեկից, ահա մատանին, զոր ետ նա թէս ի նշան սուրբ և անմոռաց սիրոյ. ահա... ո՜հ... զիա՞րդ քաղցր է սա վասն իմ, զորպիսի ժա՜մս յիշեցուցանէ սա ինձ, զգամ միայն ի սրտի, այլ ի բան բերել ոչ զօրեմ,— գոչեաց հեղձամղձուկ լեալ Նատալիա և եդ զմատանին ի վերայ ալաց և ելաց քաղցրակաթիլ արտասւօք։

— Մոռա՛, սիրեցեալդ իմ, մոռա՛ գնա, զի նա մոռացաւ զքեզ, զի նա չյիշեաց զկուսական մաքրութիւն քո,—ասաց ՀեղինԷ և կալալ զձեռանէ նորա:

— Ո՜հ, զի՞նչ խօսիս, քոյր իմ, զի՞նչ բարբառես,— ասաց Նատալիա, — «մոռանալ գնա» ասացեր, ո՜չ. մի՜ լիցի այդ երբէք, մի՜, լա՛ւ է ինձ այսուհետև մեռանիլ, քան թէ կեալ, լա՛ւ է ինձ անկենդան մտանել ի մշտասառոյց դագաղ, քան թէ այսուհետև շնչել զօդ։ Զոր միանգամ սիրեցի ի մշտասուրբ և ի ջերմեռանդն սրտէ, ո՜չ երբեք մոռացայց գնա. թէպէտ նա զիս մոռացաւ, սակայն ես մինչև ի յետին շունչ կենաց իմոց յիշեցից զքաղցր անուն նորա, յիշ եցի՜ց և ո՜չ յագեցայց... Ո՜հ, Աղէքսանդրէ, հատոր հոգւոյս և կենացս... — աղաղակեաց նա, անդէն և անդ զգայարանք նորա թմրեցան, և խելայեղեալ անկաւ ի վերայ բազկացն Հեղինեայ։

Իսկ Հեղինեայ բարձեալ գնա ի վերայ շուշանագեղ բազկաց իւրոց, մխիթարէր զնա ողջագուրեալ և համբուրէր կարեկցաբար զվարդագոյն շրթունսն նորա։

Եւ մինչդեռ այս այսպէս լինէր, արեգակն շառագունեալ զամպս արևմտից ներկարէր և առ սակաւ սակաւ տեղի տուեալ ի մայր մտանէր, որով և աշխարհ համայն խաւարեալ զգենոյր զպատմուճան գիշերոյ. ապա գային յերևան աստեղք ղամբարաշարք և պայծառանշոյլք, սփռելով