Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՈԻ ԽՈՍՔ

Սմբատ Շահազիզը (1841—1907) հայ նոր քնարերգության ճանաչված դեմքերից է, Մ. Նալբանդյանի գրական աշակերտը և ռուս 60-ականների գրական փորձի փոխադրողը հայ իրականություն։

Նա իր գրական քայլերն սկսեց գրաբար ոտանավորներով դրանցից մի քանիսը լույս տեսան «ճռաքաղ» հանդեսում (1859), իսկ մյուսներն ամփոփված էին «Ազատության ժամեր» բանաստեղծական ժողովածուի զույգ հատորներում, որոնցից առաջինը, սակայն, լույս աշխարհ չեկավ, իսկ ձեռագիրը կորավ խորհրդավոր հանգամանքներում։ Գրաբար ոտանավորներին զուգընթաց, Ս. Շահազիզը սկսել է գրել նաև աշխարհաբար բանաստեղծություններ՝ իր խոսքերով ասած՝ «...հատուկ նրա համար, որ առավել մատչելի լինի ժողովրդին»։

Իր ստեղծագործական ուժերը նվիրաբերելով հայրենիքի ազատության, ազգի առաջադիմության ու լուսավորության գործին՝ Ս. Շահազիզը հրաշալիորեն գիտակցում էր, թե ինչ հսկայական դեր կարող է խաղալ հասարակական կյանքում գրականությունը։

«Նախ քաղաքացի և ապա պոետ», — ահա՛ երիտասարդ բանաստեղծի գրական հավատամքը, որ նա արծարծեց և որին հետևեց ողջ կյանքում՝ ջանալով նպաստել ազատության ու լուսավորության հաստատմանը հայ իրականության մեջ և աշխարհաբարի վերջնական հաղթանակին գրականության ասպարեզում։ Շահազիզն անզիջում պայքար է մղել քաղաքական ստրկության, խավարամոլության, կրոնական ֆանատիզմի, օտարամոլության դեմ, նոր սերնդի մեջ