Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XII


Անցավ ժամանակն երևակայել
90 Ավազուտ դաշտում գալար ծաղիկներ.
Եվ դադարեցե՛ք ցնորաբանել
Հայի մեծության ոսկի երագներ։
Մեք խավարի մեջ մինչ գլուխ թաղած՝
Կամինք հասանել երկնի բարձրություն.
95 Մեք բարոյապես անչափ հետ ընկած՝
Ծխում ենք մեզ խունկ և հարգո անուն։

XIII


Մեք զարմանում ենք և ծափ ենք տալի,
Որ Հայը զարթեց յուր երկար քնից.
Բայց մեք չենք տեսնում այն սարսափելի
100 Փոսը, որ նորան փորում են տակից։
Ե՛վ մեզ գովելով, էլ մեզ խաբելով,
Չե՞նք բացում արդյոք դուռը կորսայան.
Ո՛չ անմտությամբ, ո՛չ չար ձեռներով
Ձգում ենք կամուրջ մեր թշվառության։

XIV


105 Մաշեցինք մեր խելքն անօգուտ գործով,
Գիշեր ու ցերեկ անպտուղ անցան.
Մեք չխրատվեցանք անցածի սխալով,
Եվ ձեռնարկեցինք մեք ամենայն բան։
Ծախեցինք գրիչ ոսկու ճաճանչին,
110 Վաճառեցինք սիրտ և ազնիվ հոգի.
Լռեցավ մեր մեջ խիղճը մարդկային,
Եվ մնար ավեր կյանքը հայ ազգի...

XV


Ե՛վ ազգ գոչեցինք, և՛ օդի վերա
Դրերինք հիմքը նորա կրթության,
115 Եվ մեք խաբեցանք, որպես երեխա,
Եվ Հայի վերքը մնաց անդարման: