Ծաղրածուների գործերն ցավագար,
Աղաչում եմ ես, ժամ մի դադարեն,
Որոնք համոզմունք, ուխտյալ գաղափար
Այսօր պնդում են, որ էգուց հերքեն։ 85
Անտաշ մրողներ, որ գարշ քսություն
Հանապազ ունիք ձեզ հաղորդակից,
Կապեցե՛ք սակավ ձեր սողուն լեզուն,
Առավել օգուտ ունիք դորանից։