Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երգե՛ պըլպուլիկդ, երգե՛ ի սարեդ,
Զանմահ քաջքն Հայոց երգե՛ հոգվույս հետ.
Թադեի վանուց ձենիկդ ինձ դիպավ,
Սըրտիկս, որ ի խաշն էր կիպ, թունտ առավ.
Ի խաշին թևեն թըռա ու հասա,
Գըտա զքեզ ի դաշտ քաջին Վարդանա։
Պըլպոզ, քեզ համար մեր հարքն ասացին,
Թե չէ հավ՝ պըլպուլ մեր Ավարայրին,
Եղիշյա հոգյակն է քաղցրազրուցիկ,
Որ զՎարդան ի վարդըն տեսնու կարմրիկ.
Զըմեռն յանապատ կու գնա կա ի լաց,
Գարունն յԱրտազ գա ի թուփ վարդենյաց,
Երգել ու կանչել յԵղիշեին ձայն
Թե պատասխանիկ մարդյոք տա Վարդան։
Թե կիսահոդի պըլպուլիս նըման
Ձենիկս հասնի ձեզ, որդի՜ք Թորգոմյան,
Որդիք, որոնց հարք քաջք ու առաքինիք
Լըցուցին զդաշտեր, գըրքեր ու զերկինք.
Թե ի ծով սրտիդ կաթիլ մարունիկ
Կա թե Հայ աղբյուրըն կամ Պահլավիկ,
Թե զփառքն հայրենյաց ձեզ այլ գըրեք փառս,
Հետ Նահապետիս ելեք ի յԱրտազ: