Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արյուն արցունքըս հետ թափեմ քաղցր ու ցըրտիկ:
Ահա թուլցած աղիքըս պինդ-պինդ քարշեցան,
Մոխրեն ի դուրս կրակունք ելան սիրտըս լըցվան.
Թըռավ ելավ Նահապետին սիրտ վեր ու վեր,
Իջավ խորցավ գերեզմանաց վախեր վըհեր։
Ողբամ ըզքեզ Հայոց աշխարհ, ողբամ ըզքեզ,
Որ փառավոր նըստած երբեմն արքայապես՝
Արևելից և հյուսիսո ազգացն հազար
Ճոկան[1] ի ձեռդ առած՝ կայիր հրամանատար.
Ողբա՜մ ըզքեզ Հայոց աշխարհ, ողբա՜մ ըզքեզ,
Ողբամ զորդիք մեծ Գրիգորի, որ չերևին.
Ըզբյուր հազար ցավերդ ողբամ, աշխարհ Հայոց,
Զոր թըշնամիքդ ետուն ու միտք կուրացելոց։
Զարթի՛ր, զարթի՛ր, Երեմիա մարգարե զգոն,
Տես ի՞նչ եղավ գեղեցիկ նորըս մեր Սիոն.
Ո՛չ Հովսիաս մեզ մընաց, ո՛չ Սեղեկիա,
Աշխարհս ամեն ոտնակոխած ավեր մընա.
Չըկա քաջաց հայր Մատաթի, ոչ Մակաբե,
Որ զայսպիսի մեր կործանմունք նորեն կանգնե
Ո՜հ, իշխանաց աթոռանին անկեր գետին,
Թանձրատեսակ ծըխով լըցվեր եկեղեցին։
Զարթի՛ր, ելի՛ր արեկ թե ճար գիտես ցավույս,
Հուսակըտուր պընդե զաղիս, սիրտ տուր երգույս.
Ե՛կ ի Մըսրա, ե՛կ յուռենեաց Բաբելոնի,
Սաղմոսարանդ իջո՛, արե՛կ յԱրածանի.
Կա ուռեստան և Հայոց, կան մեր շատ ալիք,
Կան կաղամախք, կան սև նոճիք, կան և սոսիք.
Մեր գերեզմանքս այլ շատ, մեռյալքս այլուի շատ են.
Որբ ու այրիճ եկեղեցիք դարպասք ամեն.
Թե լուկ հայիս իմ աշխարհին երեսըն սև՝
Լերդըդ վառի, սըրտիկդ ըլլի ներքև, վերև։
Դու այլ զարթի՛ր ու ար ե՛կ, քերթողըդ մեր Մովսես,
Որ ողբակից հրավիրեիր ըզմարգարես.
Տե՛ս՝ ա՞յս երկիրն է Հայկազանց և Արշակունյաց,

  1. Գավազան: