Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աա ե՛րբ տի ըլնի, որ վառին սըրտեր,
Ե՞րբ տի տեսնունք զայն երջանիկ օրեր:


ԱՎԱԳ ՄԱՍԻՍՆ


Ինձ մըտիկ արեք, լերունքդ հավասար.
Հանց դիտացիր դու այլ, իմ փոքր եղբայր,
Երբ հետ զարերու առաջին անգամ
Ես Ավագ Մասիս ներսուց որոտամ,
Կանչեմ ու շընչեմ, արձակեմ ծուխ, բոց,
Սասանեցընեմ զԱրարատն Հայոց,
Այս ըլնի նըշան Հայոց աշխարհին,
Թե գա ժամանակ, որ գան փառքն այլ հին,
Բայց միայն սիրով հանդարտ ու խելոք
Զանք դընեն բարվույն ու չըլնին անհոգ։


ՓՈՔՐ ՄԱՍԻՍՆ


Կացեք մեզ վըկա, լերունք դուք հավսար,
Մեծ խոստմունք երետ Ավագ Մասյաց սար,
Երբ շարժի Ավագ, շընչե ծուխ ու բոց,
Նըշան է բարվո աշխարհին Հայոց։


ԱՎԱԳ ՈԻ ՓՈՔՐ ՄԱՍԻՍՆ


Բայց միայն սիրով, հանդարտ ու խելոք
Ջանք դընեն բարվույն ու չըլնին անհոգ։


ՆԱՀԱՊԵՏՆ ԱՅԼ ԱՍԱՑ


Շարժի՛ր, հա՛ շարժի՛ր, Ավագըդ Մասիս,
Արձան պարծանաց Հայոց աշխարհիս.
Շընչե՛, հա՛ շընչե ծըխիկ ծիրանի,
Որ քո մանկըտյացըդ նըշան ըլնի...
Ահա շարժեցավ Ավագրն Մասիս,
Արձան պարծանաց Հայոց աշխարհիս.
Ահա շարժեցան դաշտք Արարատա,
Դուք այլ շարժեցե՛ք, մանկըտիք Հայկա։