Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քարեն կելնե կայծ՝ ու կայծեն կայծակ,
Անտառ կայրե այն, որ կայր մոխրի տակ.
Մըտած արև՝ նոր լուսով գա յառտուն,
Մոմիկն այլ մարած՝ օր տա գիշերուն։
Թե՛ ցուրտ, թե՛ մարած ասես զՀայաստան՝
Գա ժամ, որ վառի, տա կենաց նըշան։


ՓՈՔՐ ՄԱՍԻՍՆ


Ես կու վախենամ յայն սև անիծից,
Որ մեր հայրապետքն են տրվեր կըսկիծ,
Ներսեսք ու Մովսեսք Հայոց սև օրեր
Ասցել են գալիս, Հայոց շատ երեր։


ԱՎԱԳ ՄԱՍԻՍՆ


Ամպքն այլ փարատին, մըրիկն այլ դադրի,
Իսկի անփոփոխ չէ բաղդ աշխարհի.
Զոր աստված կօրհնե՝ մարդ չանիծաներ,
Զանեծքն առին լոկ ու կառնուն չարեր։
Հայք մոռցան զաստված ու մոռցան զիրար,
Ահեղ հովերու եղան դիրուտար.
Երբ հիշեն զաստուած, զիրար այլ հիշեն,
Միաբանություն ու սեր մեջ քաշեն,
Թողուն խարդախանքն ու զանձնասեր շահ,
Ըլնին իրարու օգնող ու վըստահ,
Չանեն չար մեկուն, ուզեն ըղբարին,
Սիրով համբերեն, հուսով աշխատին.
Յայնժամ ասա՛, փոքր եղբայր, ո՞նց թըվի,
Ըլնի՞ թե Հայոց ճրագիկն այլ վառի։


ՓՈՔՐ ՄԱՍԻՍՆ
Ըլնի, թե այդպես անե ազգն Հայոց՝
Նա կու հավատամ, թյուրյան վառի բոց.
Կու հավատամ, երբ սիրտք գան ի բարին,
Ի մեզ այլ դառնա մեր պարծանքըն հին,