Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ


Ի ԾՈՎՈԻՆ ՍԵՎԱՆԱ


Ցուրտ-ցուրտ ձըմռունք բրդան յարձակ հովերեն,
Սիպտակ կարվանք իջան լերանց կողերեն,
Փըչեցին պինդ քամիներն, հա՜, փըչեցին,
Սառով, ձյունով ըզսարն ու զձոր զուգեցին,
Վարդըն քափուր վատեցավ,
Ծիծղուն ծաղիկ ծածկեցավ,
Եվ Հայաստան սուգ մըտավ։

Սուգ էր պատել մեր գեղեցիկ աշխարհին,
Երբ դառնաշունչ հովըն փըչեց օտարին,
Երբ հայ իշխանքըն քաշվեցան յամուր վայր,
Ավա՜ղ ռամկին, որ մոլորեր վեր ու վայր.
Տեսավ արև՝ դեղընցավ,
Լուսնակն ու աստղիկ սևացավ,
Եվ Նահապետն ամընչցավ։

Ո՞վ այն մատնիչք, ո՞վ այն գահիճք, ո՞վ գազան,
Որ առ այլազգ, առ բըռնավոր ձայն կու տան.
Այդ ի՞նչ քարե սիրտ, ին՞չ սառե շըրթունք էր,
Որ հայրենյաց հոգուն կարդաց սև օրեր։ —
Անե՜ծք տըվեք այն բերնին,
Անեծք գըրչին ու ձեռքին,
Որ զՀայաստան մատնեցին։...

Ո՞ւր ես, Աշոտ. ե՛լ, իմ թագվոր, խըղճա՛ յիս,
Սևագունդ զորք գան վերա մեր աշխարհիս.