Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոտերն ի հետ շարան շարան.
Աղջկունք ասյալ զասրըն հյուսեն,
Մանկունք ըզսառն աղբյուրս խըմեն։
Ահա տեսանք զվաստակն Հայոց,
Սերմն էր իջել յերկնից ամպոց.
Հոն, որ Ադամ վարեր գուդան[1],
Հանց ըզքառսուն հասկերըն տան.
Հոն, որ Արել գառն ընծայեր՝
Մաքիքն ածեն միշտ ջուխտըկներ.
Հոն, որ զայգին է տընկեր Նոյ,
Ոսկի ողկույզքն են խաղողո.
Կաթն այն կըրծքի, դինին բազկի,
Ջուրն հասիաթ[2] է ամենի։
Ահա տեսանք զխորանքն Հայոց
Կամար կապեր են յերկնքից ծոց.
Եկեղեցյաց թիվն հազարով,
Մատրունք սըրբոցք չեն համարով.
Խունկըն ծըխե առտու իրիկուն,
Աստված առնու զհոտըն սիրուն։
Ահա տեսանք զքարերն Հայոց,
Մեր պապերուն մահվան օրոց.
Գերեզմաններըն լուռ էին
Խաչվեմքն ի քովն աղոթեին.
Տերն ողորմի հանգուցելոց
Եվ ամենայն երկրիս Հայոց։
Ահա տեսանք զերկինք պայծառ,
Շըրթներն՝ երկրիս Հայոց հավսար.
Հավերն ի հունչ, հովերն ի շունչ
Օդըն վառվառ, ջուրն ի մըրմունջ.
Լուսիկս է ճոխ, արևս անուշ,
Սարերն ի վար իջնումք մեք ուշ։
Ահա ի գունտն երթայր արև,
Նահապետին մենք տանք բարև։ —

  1. Արոր մեծ՝ ութ լծովք։
  2. Օգտակար, առողջարար։