Էջ:The Architecture, Tom 1.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կան, այնուամենայնիվ անոր հատակագծի ընդհանուր ձևը և élévation-ի մեջ գործ դրված անօրինակ ծրագիրը տակավին եզական ըլալ կթվի՝ միմիայն Հայաստանի հատուկ, քանի որ նույն ծրագրով շինված նախորդ մը չէ երևցած ոչ մեկ երկրի մեջ։ Ճիշտ է, որ Saint Laurent-ի հետ բաղդատելով, առաջին տպավորությամբ իրարու նման կերևին, սակայն երբ քիչ մր ավելի հառաջ տանինք բաղդատական քննությունը, տպավորությունը անհունապես կփոխվի։ Saint Laurent եթե Զվարթնոցի նման կիսաբոլորակ վերջացած թևերով խաչաձև ներքին սյունազարդ բաժանում մը ունի, արտաքուստ ևս ներքին խաչաձևին զուգահեռաբար կրկնված է միևնույն խաչաձևը, որով շինարարական գործողությունը անհունապես կդյուրանա առանց ճարտարասլետին որևէ մտահոգություն պատճառելու վտանգներու կամ արկածներու մասին։ Մինչդեռ Զվարթնոցի մեջ արտաքին բոլորակը ներքին խաչաձևին հետ ձուլվելու և կրկնահարկի գմբեթով շենքը պսակելու համար ճարտարապետին գործ դրած հանճարեղ և նրբամիտ միջոցներուն քով շատ կփոքրանա Saint Laurent-ի ճարտարապետը։ Պետք է մոտեն քննել և տեսնել, թե երկու տարբեր հատակագծեր իրարու մեջ պատշաճեցնելու համար որչափ ծանրությանը ճնշում սպառնացող կետեր հառաջ եկեր են Զվարթնոցի մեջ և ինչ հեռատես միջոցներով ճնշումներե հառաջ գալիք վտանգը չեզոքացուցեր է անոր ճարտարապետը։ Այնքան ապահով և հաստատուն շինված էր, որ առնվազն երեք հարյուր տարի կանգուն մնացեր է այդ շենքը, և վերջն ալ պեղումներու ժամանակ որոշ տեսնվեցավ, թե երկրաշարժով մը կործաներ է հանկարծ ճեղքվելով և չորս կողմին վրա բաժանման բեկորներ թափվելով։ Թեև նշաններ ալ երևցան, որ նախքան երկրաշարժը, բարբարոս ձեռքեր պատերու ստորին մասերեն քարեր քանդեր էին, աստիճաններեն շատերը հաներ էին և շուրջը քանդակված մարդոց սլատկերներու երեսները տաշեր էին: Այս պարագան ալ ոչ նվազ նպաստեր է հանկարծական փլուզման երկրաշարժի մը ժամանակ:

Հեթանոսական դարերեն սկսած մինչև մեր օրերը բազմաթիվ շենքեր կան կանգնված բոլորակ կամ խաչաձև՝ Արևելքի և Արևմուտքի մեջ։ Սակայն այս երկու տարբեր ձևերու, այսինքն բոլորակի և խաչաձևի այնքան վայելչորեն և նրբամտորեն ի մի ձուլումը առայժմ կմնա հայկական ստեղծագործություն և միշտ պատիվ պիտի բերե շինողին ալ, շինել տվողին ալ և այդ տեսակ սքանչելիքներ կերտել գիտցող հազվագյուտ հանճարներ իր ծոցին մեջ զարգացնող ցեղին ալ։

Իսկ երբ հետզհետե գիտնականներ Էջմիածնի և Զվարթնոցի ներքինին նման խաչաձև հատակագծերու ծննդավայրը Հայաստանը ըլլալուն համոզիչ փաստեր կգտնենք այն ատեն անգամ մը ևս Զվարթնոցի հատակագիծը զուտ հայկական ոճ և ստեղծագործություն ըլլալը հաստատվելեն զատ, հայ ճարտարապետության պատմության մեջ փառավոր էջ մ'ալ կբացվի ընդհանուր արվեստից պատմության մեջ, և մինչև ցարդ թյուրիմացությամբ հունական խաչաձև անվանվտծ ոճը հայկական խաչաձև անունով կճանչցվի ապագա գիտական աշխարհի մեջ: Ավելցնենք ասոր վրա Զվարթնոցի կրկնահարկ գմբեթտվորումը՝ որուն ուրիշ օրինակը ոչ մեկ տեղ չգտնվելեն զատ, Հայաստանի մեջ երեք միանման օրինակներ միանգամսյն գտնվեցան— Զվարթնոց, Անիի գագկաշեն ս. Գրիգոր և Բանայի եկեղեցին։ Չորրորդ մանրանկար մը ևս կա այս երեք մեծերուն, որ բարեբախտաբար տակավին կանգուն, բայց դժբախտաբար ոչ ոքի ուշադրության չարժանացած, այս մանրանկարը Անիի պարիսպներեն դուրս, հայ ճարտարապետության գոհարներեն մեկը, Հովիվի եկեղեցի ըսվածն է։

Չեմ գիտեր, որչափ հավանական է Ch. Diehl-ի կարծիքը Զվարթնոցի մեջ Ներսես Շինողին հույն վարպետներ գործածած ըլլալու մասին։ Հայաստանի մեջ, թե շինարարական և թե գեղարվեստական տեսակետով 7-րդ դարը այնպիսի բեղմնավոր շրջան է, որ երբեք պետք պիտի չզգացվեր օտարազգի ճարտարապետներու. մանավանդ Զվարթնոցի օտարներու բոլորովին անծանոթ և անսովոր կազմությունը շատ կհեռացնե զինք օտար ճարտարապետներու գործ համարվելե։

Զվարթնոցի մեջ եթե մասեր կան, որոնք հույն վտրպետներու գործ կարելի է համարիլ, անոնք ալ գրեթե կապ չունին եկեղեցվո ընդհանուր ճարտարապետության հետ։ Այդ մասերը պետք է համարել անոր մեջ եղած նկարները և մոդայիկ զարդարանքները։ Ահա այստեղ է Ներսեսի հունական ճաշակի և քաղկեդոնականության ուղիղ ազդեցությունը։

Հայտնի է, որ մինչև 10-րդ դար հայերը սլատկերամարտներ էին. Վահան կաթողիկոսը Անիեն հալածեցին եկեղեցվո սեղանին վրա պատկեր դրած ըլլալուն համար։ Մեզ հասած մինչև 10—11-րդ դարու եկեղեցիներն ալ այդ կապացուցանեն իրենց վերին աստիճանի պարզությամբ. նույնիսկ 13—14-րդ դարու եկեղեցիներեն շատերն ալ նկարազարդված չեն։ Հետևաբար պատկերահալած երկրի մը մեջ չէր կարող պատկերահանության արվեստն ալ զարգանալ։ Հազիվ քանի մը հատուկտոր տեղեկություններ ունինք պատմութենեն, որ 10-րդ դարու վերջերուն մեկ երկու եկեղեցիներ նկարազարդված են։ Ուստի չէ կարելի հավատտլ, որ 7-րդ դարուն բացի Զվարթնոց եկեղեցիեն և կամ նույն դարուն քաղկեդոնիկ կաթողիկոսներու շինած եկեղեցիներեն զատ, ուրիշ եկեղեցիներու մեջ պատկերներ գտնվեին ներկով կամ մոդայիկ նկարված: Մանավանդ մոդայիկ պատկերներ շինելու արվեստը բնավ չէր կրնար գոյություն ունենալ Հայաստանի մեջ, և Ներսես Գ-ի եկեղեցին, իմ կարծիքով, միակ բացասություն է իր մոզայիկներով[1]: Ահա այստեղ էր, որ Շինողը անկասկած պետք պիտի ունենար բյուզանդացի կամ հույն վարպետներու:

Նմանօրինակ դեպք մը կպատմե Ստեփաննոս Օրբելյան, որ պարզ կցուցանե, թե 10-րդ դարուն Հայաստանի մեջ կարող նկարիչներ գտնել դժվար էր և թե պետք եղած ժամանակ ուրիշ երկիրներե բերել կուտային:

Սյունյաց Հակոբ եպիսկոպոսը Տաթևի վանքը ամբողջովին

  1. 1938 թվականին, Զվարթնոցի մոզայիկին շատ նմանը բացվեց Դվինի կաթողիկեի մեջ: ԿԱԶՄՈՂ